Արդարները Տիրոջն աղոթեցին, և Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից։ Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, և նա փրկում է հոգով խոնարհներին։ Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից։ Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, և դրանցից ոչ մեկը չի փշրվելու։ Մեղավորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կզղջա։ Տերը փրկում է իր ծառաներին, և բոլոր նրանք, որ հույս են դնում Նրա վրա, չպիտի զղջան։
Սաղմոս 33. 18-23